«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Ապօրինի անտառահատումների թվով առաջին տեղում Գեղարքունիքի մարզն է

Ապօրինի անտառահատումների թվով առաջին տեղում Գեղարքունիքի մարզն է
23.09.2013 | 18:10

2013թ-ին ապօրինի անտառահատումների թվով առաջին տեղում Գեղարքունիքի մարզն է, վերջին տեղում՝ Տավուշը: Այս մասին այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում «Անտառի պահպանություն և ծառահատումներ» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ասել է «Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Ավագյանը: Նրա խոսքով, ըստ անցկացված մոնիթորինգի, 2004թ.-ից այս կողմ ապօրինի անտառահատումների թիվը նվազել է, 2013թ.-ից մինչ այսօր հանրապետության տարածքում հատվել է մոտ 524 ծառ:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանն անդրադարձել է ոլորտի խնդիրներին. «Անտառվերականգնման գործում մեր խնդիրներից մեկը բանվորների հարցն է, ինչպես նաև անտառակառավարման պլաններով տարեկան սահմանված բնափայտի ծավալը չի բավարարում ազգաբնակչության վառելափայտի պահանջը։ Կարևոր խնդիր ունենք անտառամերձ բնակավայրերի բնակիչների սոցիալական վիճակի հարցում, գարնանից սկսած այս բնակիչներն ապրում են անտառով, և եթե մենք կարողանանք այդ բնակավայրերում մանր ու միջին բիզնեսը զարգացնել, մեծապես կնպաստենք նրանց սոցիալական խնդիրների լուծմանը: Մեր հիմնական խնդիրը դա է»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է շինարարական փայտի արտահանմանը, Մարտուն Մաթևոսյանը նշել է, որ 2009թ.-ից Հայաստանից գերան չի արտահանվում։
«2013թ.-ին մի քանի խմ գերան մասնավորի կողմից արտահանվել է, և դա հիմնականում մասնավորի կողմից գնված փայտանյութ էր»,- ասել է նա և ընդգծել, որ իրենք ակտիվ համագործակցում են միջազգային բոլոր կառույցների հետ, ինչն էլ ստիպում է անտառի կառավարումը բերել միջազգային մակարդակի:

Դիտվել է՝ 2459

Մեկնաբանություններ